Միշոյի՝ կնոջը նվիրած ծաղկեփունջը
LifestyleՌեփեր Միշոն եւ նրա կինը՝ ամերիկահայ լրագրող, հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, այսօր արդեն երկրորդ անգամ են հայտնվում մեր ուշադրության կենտրոնում։ Երեկ զույգը որոշել է ժամանակ անցկացնել կապուտաչյա Սեւանի ափին։ Իհարկե, Սոնան արդեն հասցրել է լուսանկարվել Սեւանի ֆոնին եւ իր նոր լուսանկարներով ուրախացնել Instagram-ում իրեն հետեւող երկրպագուներին։

Սակայն մարգարտյա Սեւանի լուսանկարներից բացի գեղեցկուհին ցուցադրել է նաեւ այն ծաղկեփունջը, որը Միշոն իր ձեռքերով հավաքել ու նվիրել է կնոջը։
