Բաժանվել են «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի բուկլետները
SocietyԵրևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորները, ինչպես նաև խորհրդի գործընկեր կառույցների ներկայացուցիչները մայրաքաղաքի մարդաշատ հատվածներում անցորդներին բաժանել են «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի բուկլետները: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին մեկնարկած ծրագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: