Երկարաձգվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
SocietyՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է 2016 թվականի հունիսի 15-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դիմում-հայտերի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով`http://minurban.am/lows/files/
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ (http://minurban.am/lows/