Ինչպես ճիշտ լվանալ դեմքը
LifestyleԻդեալական մաշկ ունենալու համար պետք է հետևել մաշկը մաքրելու պարզ կանոններին: Դու ինքդ կարող ես փորձել այս ամենօրյա պրոցեդուրան: Մաքուր մաշկն ավելի առողջ ու գեղեցիկ տեսք կունենա:
1. Մարող միջոցները մաշկին քսիր միայն չոր մաշկին: Հակառակ դեպքում մաքրող միջոցը չի հասցնի գործել ու միկրոբները կմնան մաշկի վրա:
2. Լվացվիր միայն սառը ջրով, երբեք մի լվացվիր տաք ջրով, քանի որ այն նպաստում է կնճիռների առաջացմանը, մաշկի ծերացմանն ու բորբոքմանը:
3. Մի չորացրու դեմքդ սրբիչով, օգտագործիր անձեռոցիկ: Նախ դա ավելի հիգիենիկ է, բացի այդ սրբիչը կարող է վնասել մաշկը:
4. Դեմքը լվանալու պրոցեսը պետք է տևի նվազագույնը 4 րոպե՝ 2 րոպե մաքրող միջոցով, 2 րոպե ուղղակի սառը ջրով: