Հրազդանի Աղբյուրակ ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին` ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի T777 AM 60 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ.) ավտոմեքենան։