Ինչն էր միավորել Գայանե Ասլամազյանին, Իրինա եւ Լուսինե Թովմասյանններին ու այլ հայտնիների (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայտնի երեխաները՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների. հունիսի 3-ին «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի կազմակերպած միջոցառումն ուղղված էր արթրիտով հիվանդ հաշմանդամ երեխենարի աջակցմանը։

Շատերս երթ, ցույց, հանրահավաք բառերի տակ հասկանում ենք միայն բողոք, բացասական էմոցիաներ, սակայն լինում են եզակի դեպքեր, որոնց նպատակը բարին քարոզելն է, երեկվա միջոցառումը հենց դրանցից էր։ Հայ հայտնի փոքրիկները՝ Դալիթան, Լիդուշիկը, Մեգին, Միկան եւ այլոք, ովքեր միացել էին քայլերթին, իրենց քայլով փորձեցին ոգեշնչել հիվանդ երեխաներին եւ հասարակության ուշադրությունը սեւեռել այս հիվանդությունն ունեցող երեխաների վրա։

Քայլերթի մասնակիցները նամակ հանձնեցին Երեւանի քաղաքապետարանին եւ Ֆինանսների նախարարությանը, որից հետո միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով եւ բարեգործական աճուրդ վաճառքով։ Միջոցառումը վարում էին Գայանե Ասլամազյանն ու Սիմա Բաղդասարյանը։

Բարեգործական աճուրդի ընթացքում վաճառվեցին հայ հայտնի դիզայներներ Գեւորգ Շադոյանի, Վահան Խաչատրյանի, Ֆաինա Հարությունյանի, Դիանա Շատվերյանի, Անահիտ Սիմոնյանի աշխատանքներից մի քանիսը։

Միջոցառման կազմակերպիչներից Իրինա Թովմասյանը Wnews.am-ի հետ զրույցում նշեց. «Մեզ համար կարեւոր է, որ գտնվեն ընկերություններ, որոնք կաջակցեն երեխաների բուժման ֆինանսավորմանը։ Շատ ոգեւորիչ է նաեւ, երբ հիվանդ երեխաների կողքին են հայտնի փոքրիկները, ովքեր անմիջական շփման միջոցով նրանց ուժ են տալիս։ Ես էլ շատ եմ ոգեւորվում, երբ բարի գործ եմ կատարում»։

Բարեգործական աճուրդի մասնակիցներից էր նաեւ Լուսինե Թովմասյանի, ով սիրով ձեռք բերեց Գեւորգ Շադոյանի ստեղծած պայուսակը։




