America’s Got Talent-ի մասնակից Վարդ Մարգարյանի պարի վարպետության դասը` Երեւանում (ֆոտո)
LifestyleStyle.news.am--ը գրում է.
Ամերիկահայ հայտնի պարող, America's Got Talent նախագծի մասնակից Վարդ Մարգարյանն երեկ` հունիսի 3-ին, Loft ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում հանդես կավ բացառիկ մաստեր-կլասով: Հայտնի պարողի վարպետության դասին մասնակցելու էին եկել մի շարք երիտասարդներ, որոնք ոգեւորված կրկնում էին պրոֆեսիոնալ պարուսույցի հրահանգները:
Հարկ է նշել, որ մթնոլորտն իսկապես, դրական էր եւ անմիջական, ինչը եւս նպաստում էր նրան, որ հավաքվածներն առանց բարդույթավորվելու կատարում էին Վարդի յուրաքանչյուր ցուցում:
Պարուսույցից հետաքրրվեցինք` արդյո՞ք նրա բոլոր դասընթացներն են անցնում նույնքան հեշտ եւ դրական.
«Այո, իմ յուրաքանչյուր դաս հենց այսպիսին է լինում»,-նշեց պարողը, որն անչափ ոգեւորված էր հայ երիտասարդների հետ աշխատելու առթիվ.

«Շատ երջանիկ եմ, որովհետեւ հենց առաջին վայրկյանից ինձ բոլորը շատ լավ ընդունեցին: Առավել ուրախ եմ, որ այսօր հենց հայ երիտասարդների հետ եմ աշխատում»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է նա գոհ իր «աշակերտների» արդյունքից. չէ՞ որ, նրանք ոչ պրոֆեսիոնալ պարողներ են.
«Շատ գոհ եմ արդյունքից, քանի որ բոլորն էլ տաղանավոր են: Երեւի նրանից է, որ հայ են»:
Վարդ Մարգարյանի երեւանյան վարպետության դասի բացառիկ կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:







Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի