2016 թ-ի ամենասեքուալ կինն ըստ Maxim ամսագրի (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Ամերիկան Maxim ամսագիրը հայտնել է 2016-ի ամենասեքսուալ կնոջ անունը՝ նա նորզելանդական մոդել Ստելլա Մակսվելն է: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է պարբերականի պաշտոնական կայքում:
25-ամյա կինը հայտնի է որպես «Victoria’s Secret» բրենդի «հրեշտակներից» մեկը: Նա նաև անցած տարի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Մայլի Սայրուսի հետ միասեռական սիրավեպի լուրերի հետ կապված:
Մոդելը Maxim-ի հատուկ ֆոտոսեսիայում է նկարահանվել: Ամբողջական ցուցակը հրապարակվելու է ավելի ուշ:


