46-ամյա Ջեյ Լոն փայլել է Լաս Վեգասում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Դե ասեք, իսկ ո՞ւր մնաց արդարությունը: Իմ հարեւանուհին՝ 28-ամյա չամուսնացած Ռուզաննան, որը շրջում է իր հայրիկի ջիպով, ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել ցելյուլիտը: Դե իսկ հիմա նայեք 46-ամյա Ջենիֆեր Լոպեսին (նաեւ Նաոմի Քեմփբելին) եւ ասեք խնդրում եմ, ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:

Ջեյ Լոն հիմա ելույթ է ունենում Լաս վեգասում (ի դեպ, երգչուհին 2016-ի դեկտեմբերը նույնպես ամբողջությամբ նվիրելու է այդ քաղաքում համերգներին):
Երգչուհու 45 մլն բաժանորդները Instagram–ում տեսել են հանրահայտ երգչուհու նոր լուսանկարը:
Լուսանկարը արվել է լողավազանի մոտ, երբ երգչուհու թիմից պարուհի Թերա Պերեզի ծննդյան օրն էին նշում:


Տարօրինակ է, Ջեյ Լոն կարծես մերկ չէ, բայց լուսանկարները միեւնույն է հսկայական սեսքուալ էներգետիկա են պարունակում:

Կան նման աստղեր, որոնք իրոք ամեն տեղ են փայլում: