Թայսոնը՝ Ալիի մասին. «Ոսկի սիրտ ուներ»
LifestyleԱշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի մասին: Թայսոնի խոսքերով՝ Աստված կանչել է իր չեմպիոնին:
Հիշեցնենք, որ Ալին այսօր 74 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Չորեքշաբթի ամերիկացին շնչառական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր: Սկզբում նրա վիճակը գնահատվում էր կայուն, բայց հետո հայտնի դարձավ, որ Պարկինսոնի հիվանդությունը, որի դեմ մարզիկը պայքարում էր 1984 թ.-ից, բարդացրել է թոքաբորբը:
«Աստված կանչեց իր չեմպիոնին»,- գրել է Թայսոնն իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել.«Ոսկի սիրտ ուներ»։