10 օգտակար հնարք, որ կարող եք անել սափրվելու փրփուրով
LifestyleԵթե տանը տղամարդ կա, ուրեմն տանն անպայման սափրվելու փրփուր կլինի: Այս հիգիենիկ միջոցը բացի իր գլխավոր ֆունկցիայից ևս 10 հետաքրքիր կիրառման ձև ունի:
Մի քանի փորձ ու էքսպերիմեն ու պարզ է դառնում, որ այն բավականին պետքական իր է, և շատ պետքական է կենցաղում:
ORER.am-ը ներկայացնում է10 օգտակար հնարք, որ կարող եք անել սափրվելու փրփուրով:
1. Հետքերից մաքրել գորգը
Փրփուրը քսեք հետքին ու խոնավ սպունգով տրորեք: Թողեք չորանա և մի քանի ժամ անց փոշեկուլով մաքրեք:
2. Մաքրել ու փայլեցնել մետաղական մակերեսը
Սափրվելու փրփուրն ու չոր սպունգը կվերականգնեն կաթսաների ու սիրելի սառնարանի տեսքը:
3. Հայելիների գոլորշի
Փրփուրը քսեք հայելուն, թողեք միքանի րոպե և մաքրեք: Այն չի «քրտնի», երբ դուք լոգանք ընդունեք:
4. Մաքրել եղունգի լաքը մաշկի վրայից
Աղջիկները հաճախ եղունգները հարդարելիս լաքը քսում են մաշկին, իսկ դա կարելի է մաքրել փրփուրի օգնությամբ:
5. Մաքրել թանկարժեք իրերը
Զարդերը նույնպես կարելի է մաքրել սափրվելու փրփուրով:
6. Մաքրել վառարանը
Վախենում եք մաքրելիս քերծել վառարանը, ապա այն պատեք փրփուրով ու համարձակ մաքրեք այն:
7. Լռեցնել ճռացող դուռը
Երբ դռնից տարօրինակ ձայն է գալիս, այն կարելի է քսել ծխնիներին ու խնդիրը համարել լուծված:
8. Այրվածքների դեմ
Այն հանգստացնում է այրված մաշկը ու փափկեցնում այն: Այն ազատում է նաև միջատների խայթոցի քորից:
9. Ներկ
Խառնելով միքիչ սննդային գունանյութ այն կդառնա հետաքրքիր ներկ, որով երեխաները կնկարեն մեծ հայելու կամ պատուհանի վրա:
10. Գնում եք արշավի՞, ապա վերցրեք ձեզ հետ փրփուր
Այն կօգնի արագ մաքրել կրակի վրա եղած կաթսան, կօգնի հանգստացնել մաշկը, որը չորացել էր արևից, և կպաշտպանի միջատներից: