Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում 22-ամյա քաղաքացին ընկել է ջրամբարն ու մահացել
SocietyՀունիսի 4-ին` ժամը 14:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 1994 թ. ծնված Մ. Մ.-ի դին: