Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքն ու հյուրերը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում տեղի է ունեցել «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը։
Սարգսի ընտրյալը վրացուհի Սալլի Կինցուրաշվիլին է։ Հարսանիքին հրավիրված էր հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ,պաշտոնյաներ։
Ի դեպ, հյուրերի թվում էր նաեւ հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը։
Երաժշտական մասն ապահովել են «Maroon 5» աշխարհահռչակ խումբը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեւան եւ այլ հայտնիներ։
Wnews.am-ը ներկայացնում է լուսանկարներ նրանց շքեղ հարսանիքից.













