Որոշ ուտելիքներ հիվանդությունների դեպքում օգնում են դեղերից ոչ պակաս
LifestyleԳիտական միջավայրում թափ է առնում տարբեր հիվանդությունների բուժման համար ուտելիքի օգտագործումը, և հետազոտողները մշտապես նոր ապացույցներ են գտնում առ այն, որ որոշ ուտելիքներ օգնում են դեղերից ոչ պակաս: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Օրինակ՝ պարզվել է, որ բանջարեղենում, մասնավորապես՝ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը օգնում է դանդաղեցնել արտրոզի և արտրիտի զարգացումը:
Լոնդոնից կենսաքիմիկոս Ջորջ Գրիմբլը ասել է, որ ձկան յուղը օգնում է անջատել այն գենը, որն օրգանիզմում բորբոքումներ է առաջացնում, ուստի այն օգտագործվում է բորբոքային հիվանդությունների բուժման համար: Նրա խոսքով՝ ճակնդեղը օգնում է թուլացնել արյունատար անոթները և իջեցնում է արյան բարձր ճնշումը:
Մազաթափություն ունեցող մարդկանց օգնում է սիլիցիումով հարուստ դիետան, իսկ ուժասպառության զգացողության դեպքում՝ շոկոլադը: