Ադրբեջանը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
SocietyԼեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում անցնող գիշեր ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար հրացաններ:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ–տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: