Բելգիայում մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
International newsԱռնվազն երեք մարդ է զոհվել, եւս 40-ը՝ տուժել Բելգիայում մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետեւանքով:
Այդ մասին հունիսի 6-ին հաղորդել է Belga-ն՝ հղում անելով Սեն Ժորժ սյուղ Մեզ մունիցիպալիտետի իշխանություններին:
Բախումը տեղի է ունեցել հունիսի 5-ին տեղական ժամանակով ժամը 23:00-ին (Երեւանի ժամանակով՝ հունիսի 6-ին ժամը 01:00-ին) Լիեի նահանգի Սեն Ժորժ սյուղ Մեզ եւ Անժի կոմունաների սահմանում: Բելգիայի երկաթուղիների տվյալներով՝ մարդատար գնացքը մխրճվել է բեռնատար շարժակազմի պոչամասի մեջ, ինչի հետեւանքով ռելսերից դուրս են ընկել մարդատար վեց վագոններից երկուսը:
Սեն Ժորժ սյուղ Մեզի քաղաքագլուխ Ֆրանսիս Դեժոնը բախումը բնութագրել է որպես «շատ ուժեղ»: Պատահածի պատճառները դեռեւս չեն նշվում: Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները: