Սոթքում գայլը հոշոտել է պայմանագրային զինծառայողի տնտեսության ոչխարները
SocietyԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլը սպանդ է սարքել նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ներսես Համբարձումյանի անասնագոմում՝ հոշոտելով 7 գլուխ ոչխար ու գառ եւ վիրավորելով եւս 19 անասունի:
Ինչպես տեղեկացրեց «Արմենպրես»-ին Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի եւ անասնաբույժի ուսումնասիրությամբ՝ գոմում եղել են 26 գլուխ գառ ու ոչխար, որոնց գիշատիչը վնասել է մասամբ կամ ամբողջությամբ: Գոմում սատկած են գտել 3 գլուխ մայր ոչխար եւ 4 գառ: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավոր ոչխարներից ու գառներից 10-ը բուժման ենթակա չեն, մնացած 9-ի վերականգնվելու հավանականություն կա: