Yerevan, 16.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում չգրանցված 8 հազար ՍՊԻԴ-ով հիվանդներ կան

International news
Ադրբեջանի ՍՊԻԴ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի ղեկավար Նաթիք Զուլֆուգարովը հայտարարել է, որ ներկայում այդ երկրում չգրանցված 8 հազար ՍՊԻԴ-ով հիվանդներ կան:

Պաշտոնյան haqqin.az կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ամուսնանալ ցանկացողների մեջ վերջին մեկ տարում ՍՊԻԴ-ով հիվանդ 85 երիտասարդներ հայտնաբերվելու առնչությամբ:

Նրա խոսքով` այդ խիստ մեծ ցուցանիշը վկայում է, որ չնայած այդ սարսափելի հիվանդության մասին սոցիալական գովազդին եւ պրոֆիլակտիկայի պրոպագանդային, Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մինչ այժմ չգիտեն ինչպես իրենց պաշտպանել դրանից:

«Մեր երկրում պաշտոնապես գրանցված 4854 ՄԻԱՎ վարակակիրներ կան: Մինչ օրս այդ հիվանդությունից Ադրբեջանունմ 746 մարդ մահացել է, որոնցից 638-ը՝ տղամարդիկ, 108-ը` կանայք: ՍՊԻԴ-ից մահացած տղամարդկանց մեծ մասը ներարկվող թմրամոլներ են: Ադրբեջանում ՍՊԻԴ-ով բացահայտ եւ թաքնված հիվանդների թիվը գնահատվում է 8 հազար մարդ: Այդ թվի 60-70 տոկոսը մեր կողմից հայտնաբերվել է զանգվածային բժշկական զննություն անցկացնելու միջոցով: Միայն այս տարի զննվել է 770 հազար մարդ», -ասել է նա:

Նաթիք Զուլֆուգարովն ընդգծել է, որ Ադրբեջանում տարեցտարի ավելանում է ՍՊԻԴ-ով հիվանդների թիվը:

«2014 թվականին Ադրբեջանում պաշտոնապես ՍՊԻԴ-ով 586 հիվանդներ են եղել: 2015 թվականին նրանց թիվն աճել է մինչեւ 704 մարդու: Այս տարի 4 ամիսների ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ով հիվանդ 197 քաղաքացի: Ներկայում Ադրբեջանում ՄԻԱՎ վարակակիրների 47,7 տոկոսը ներարկվող թմրամոլներ են, 41,6 տոկոսը վարակվել են հետերոսեքսուալ շփումների արդյունքում, 1,8 տոկոսը` համասեռական շփումների արդյունքում, 1,8 տոկոսը կազմում են երեխաները, որոնց հիվանդությունն անցել է մայրերից, 0,02 տոկոսը վարակվել են արյան փոխներարկման հետեւանքով: 7 տոկոս վարակակիրների մոտ վարակվելու պատճառները չեն հայտնաբերվել: Այդ հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ ինչքան շուտ այն հայտնաբերվի, բժիշկներն այնքան արագ կկարողանան օգնել հիվանդին», -նշել է նա:

Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ՍՊԻԴ-ով հիվանդների մեծ մասը Բաքվում է: Այն ավելի շատ տարածված է Ադրբեջանի Շիրվանի, Հաջիգաբուլի, Լենքորանի, Մասալլըի, Եվլախի, Սումգայիթի, Աստարայի եւ Գեոքչայի շրջաններում, բացատրելով դա այն հանգամանքով, որ այդ շրջաններով է ձգվում Ադրբեջանում թմրանյութերի տարանցումը:

Oxu.az լրատվական կայքի համաձայն` Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ նշվել է, որ վերջին մեկ տարում բժշկական քննություն են անցել ընտանիք կազմել ցանկացող 139 700 երիտասարդներ, որոնցից 7 171 հոգու մոտ հայտնաբերվել է տալասեմիա (արյան հիվանդություն), 458-ի մոտ` սիֆիլիս:  

Ադրբեջանում բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացողների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:

Արյան հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը:  

Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:

Ադրբեջանի հեմոֆիլիայի (արյան անմակարդելիություն) գիտագործնական կենտրոնի ղեկավար Էլմիրա Գադիմովան sputnik.az կայքին հայտնել է, որ  Ադրբեջանում վերջին մեկ տարում 1000 հոգով ավելացել է հեմոֆիլիայով հիվանդների թիվը:

Նրա խոսքով` 2008 թվականին Ադրբեջանում ամբուլատոր պայմաններում բժշկվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմել էր 980 հոգի, ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 577, 2015 թվականի վերջին ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը արդեն հասել էր 2482 հոգու, իսկ ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 310 հոգու:

Էլմիրա Գադիմովան ասել է, որ ներկայում իրենց կենտրոնում 20 հոգի ծայրաստիճան ծանր հիվանդ կա:

«Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդներից 111-ը 1-5 տարեկան, 226-ը 5-15 տարեկան երեխաներ են: Դա նշանակում է, որ հիվանդների ընդհանուր թվի 22,5 տոկոսը 1-15 տարեկան երեխաներ են», -ասել է հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:

Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music Academies