Միայն կասեմ, որ ամուսնացած չեմ. Գայանե Բալյանը՝ անձնական կյանքի ու հանգեցած գրաֆիկի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Գայանե Բալյանն, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին:
-Գայանե, վերջին տարիներին «Շանթ» Հ/Ը հետ համագործակցությունները մեկը մյուսին հաջորդում են: Կպատմե՞ք նոր համագործակցության մասին:
- Այո, իմ եւ «Շանթ» Հ/Ը միջեւ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված: «Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել: Որքան էլ դերասանը պետք է ունենա հմտություններ, բայց բարդ է կերտել քեզնից տարիքով կերպարներ, չէ որ պետք է ապրես, համապատասխան փորձ ու մտածելակերպ ունենաս, որպեսզի ինքդ էլ հասկանաս կերպարիդ էությունը:
Շարունակությունը` այստեղ: