«Երևանյան ամառ 2016». պատանի հեղինակների մրցույթ-փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին
SocietyԵրևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվել և ամփոփվել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին նվիրված երիտասարդ հեղինակների մրցույթ-փառատոնը: Այն անցկացվել է արդեն 38-րդ անգամ:
Մրցույթին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, ինչպես նաև անհատ պատանի կոմպոզիտորներ, ովքեր ներկայացել են իրենց ստեղծագործություններով:
Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում կայացած եզրափակիչ գալահամերգին մասնակցել է 14 պատանի ստեղծագործող:
Միջոցառման ավարտին փառատոնի մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և խրախուսական նվերներով: