Բռնցքամարտիկ Ամիր Խանը 150 հազար դոլար է ծախսել դստեր ծննդյան արարողության համար
LifestyleԲռնցքամարտիկ Ամիր Խանն ու նրա կինը՝ Ֆարիալը, Նյու Յորքում կայացած իրենց հարսանիքի վրա ծախսել էին 1,5մլն դոլար։
Այնպես որ, զարմանալի չէ, որ զույգն այս անգամ 150 հազար դոլար է ծախսել՝ նշելու իրենց դստեր 2-ամյակը։
Շռայլ միջոցառումը տեղի է ունեցել Ամիրի սիրելի «Macron» մարզադաշտում, որին հրավիրված են եղել մոտ 250 հյուրեր։
Ֆարիալը մոտ 3 ամիս ծրագրել է միջոցառումը։ Ամիրը Hello ամսագրի հետ զրույցում ասել է, որ երբ ներս է եկել՝ ուղղակի ապշել է։
«Կինս հիանալի աշխատանք էր կատարել։ Ամեն մի լուման, որ ծախսում եմ դստերս համար, արժանի է։ Ի վերջո, ես այս ողջ դժվար աշխատանքն անում եմ դստերս համար»,-ասել է Ամիրը։
