Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեք զրո սխալվելն անհավանականության տեսությունից է. Վ. Խաչատրյան

Interview

Օրերս մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ այս տարվա ապրիլ ամսին անցալ տարվա համեմատ հարկային եկամուտների արձանագրած թռիչքային աճը պայմանավորված է եղել ներմուծող ընկերությունների կողմից հաշվապահական սխալ փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով: Արմեն Ալավերդյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ երկու ներմուծող ընկերություն 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր էր ներկայացրել, ինչն էլ դարձել է այդ սխալի պատճառը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Orer.am-ի հետ զրուցում, խոսելով այդ մասին, տեսակետ հայտնեց, որ հաշվետվությունները սխալ կարող են երկու դեպքում լինել՝ առաջինը, երբ սխալ տվյալներ են ներկայացվում, երկրորդ՝ երբ տվյալները սխալ են մուտքագրում համակարգ: «Բայց նման խոշոր չափի սխալ թույլ տալը մի քիչ հավանական չէ: Այստեղ խոսվում է միլիոն և միլիարդ թվերի մասին ու ինչպե՞ս կարելի է նման կարգի սխալ անել: Այդ երկու թվերի տարբերությունը երեք զրո է, ոչ թե մեկ զրո: Եթե 3 միլիոնը 30 միլիոն ներկայացվեր, ինչ-որ մի տեղ կհասկանայինք, բայց, որ 3 միլիոնը 3 միլիարդ կարող էին ներկայացնել, դա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Տնտեսագետի կարծիքով` ավելի հավանական է, որ ապրիլին անհրաժեշտ է եղել դրական վիճակագրություն ցույց տալ, որն արվել է ապրիլյան ընդհանուր նեգատիվ ֆոնին որոշ առումով դրական ազդակներ հաղորդելու համար: Վ. Խաչատրյանը նշեց նաև, որ եթե խոսքը մեկ-երկու ընկերության մասին լիներ, ապա էլի ինչ-որ տեղ հասկակալի կլիներ, սակայն, երբ խոսք է գնում 100 ընկերության կողմից նման սխալ թույլ տալու մասին, ապա դա արդեն ամբողջությամբ տեղավորվում է անհավանականության տեսության մեջ:

Խոսելով ՊԵԿ-ում հավաքագրվող թվային բազաների շիլաշփոթային վիճակների պատճառների և այն մասին, թե ինչու, օրինակ` հարկային մարմինները չեն կարողանում ասել, թե տվյալ ամսվա կտրվածքով որքան են կազմում ըներությունների կողմից վճարված կանխավճարները կամ այլ թվային տվյալներ, Վ. Խաչատրյանն ասաց, որ շատ են դեպքերը, երբ տնտեսվարողները մեկ շաբաթվա կամ ընդամենը մի քանի օրվա կտրվածքով ապրանք են ներմուծում, հետո այն կրկին արտահանում են: Եվ իրականում շատ հաճախ դժվար է լինում հստակ նշել, թե տվյալ ժամանակահատվածում ինչքան են եղել հարկային մուտքերը կամ ելքերը:

«Սա արդեն հաշվետվությունների վարման խնդիր է. դա է պատճառը, որ ՊԵԿ-ը շատ հաճախ չի կարողանում հստակ թիվ նշել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Խոսելով Հայաստանում գործող հարկային և մաքսային օրենսդրության ընդհանուր պատկերի մասին՝ նա նշեց, որ Հայաստանում ընկերությունները ստեղծվելու, զարգանալու և խոշորանալու փոխարեն շատ արագ գահավիժում են: Դրա պատճառները տարբեր են, բայց հիմնականն այն է, որ գործող հարկային օրենքները թույլ չեն տալիս, որպեսզի բացվող ձեռնարկությունները հասցնեն ոտքի կանգնել և առանց կայանալու շատ արագ փակվում են:

«Մյուս խնդիրն արագ փոփոխվող օրենքներն են, որոնք ձեռնարկություններին թույլ չեն տալիս բիզնեսի զարգացումը պլանավորել և այն կյանքի կոչել, ուստի հարկավոր է ձեռնարկությունները բացվելուց հետո նրանցից ոչ թե անմիջապես հարկեր գանձել, այլ մի քանի տարի հարկային արտոնություններ տրամադրել, որպեսզի կարողանան գոնե մասամբ կայանալ»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է օրենքի ուժով ձեռնարկություններին կանխավճարներ վճարելու պարտադրանքին, ապա, տնտեսագետի կարծիքով, դա ձեռնարկատիրոջ ձեռքից իր ունեցած ազատ կապիտալն անտոկոս վերցնելու փորձ է, որը կրկին չի կարող նպաստել բիզնեսի զարգացմանը:

«Եվ վերջապես, ինչու պետք է տնտեսվարողն իր ազատ կապիտալից զրկվի և չկարողանա այն ազատ տնօրինել: Դա նույնպես սխալ մոտեցում է»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor