Եվրո-2016-ի անվտանգությունը ապահովելու է 90 հազար մարդ
Society Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի անվտանգությունը ապահովելու է 90 հազար մարդ:
«Այս ծանր պատասխանատվության համար պետք էին լրացուցիչ միջոցներ: Մենք այդ միջոցները ստացանք կառավարությունից»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ոստիկանապետ Միշել Կադոյի խոսքն է մեջբերում «Deutsche Welle»-ն:
Եվրո-2016 -ի առաջնությանը մեկնելու են մոտ 1.5 միլիոն ֆուտբոլասերներ, ովքեր դիտելու են 51 հանդիպում: