Դոլարը, եվրոն ու ռուբլին արժեւորվել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է 478.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.52 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.23 դրամ (աճել է 1.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.93 դրամ (աճել է 9.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 252.47 դրամ, ոսկի՝ 19,150.66 դրամ, պլատին՝ 15,225.08 դրամ։
Հունիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: