«Մի տարածեք ոչ հավաստի լուրեր». ՊՆ-ն սոցիալական տեսահոլովակ է տարածել
SocietyՊաշպանության նախարարությունը պատրաստել է սոցիալական տեսահոլովակ՝ բանակի մասին չճշտված տեղեկություններ չտարածելու հորդորով:
Տեսահոլովակում ներկայացված են մարդիկ, ովքեր տարբեր հասարակական վայրերում իրար փոխանցում են չճշտված տեղեկություններ բանակի մասին:
«Սիրելի ժողովուրդ, մի տարածեք ոչ հավաստի լուրեր: Դրանով առաջացնում եք ավելորդ լարվածություն և լուրեր տալիս թշնամուն` վնասելով ինձ և իմ զինակից ընկերներին: Եղեք մեզ հետ և մեր կողքին»,- տեսահոլովակի վերջում կոչ է անում դիրքապահ զինվորը: