Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրիի և Պետրոպավլովսկ-Կամչատկայի միջև ստորագրվեց փոխըմբռնան հուշագիր

Society

ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրիի և ՌԴ  Կամչատկայի երկրամասի   մարզկենտրոն Պետրոպավլովսկ- Կամչատկայի միջև հունիսի 7-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Երկու քաղաքների միջև հետագա համագործակցության հիմք հանդիսացող հուշագիրը ստորագրելու նպատակով Գյումրիում էր Պետրոպավլովսկ-Կամչատկայի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը« Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը և այլք:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության այցը Գյումրի: Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանին՝ հանդիպման նախաձեռնության ու համգործակցության համար: Քաղաքապետը հյուրերին ներկայացրեց Գյումրին՝ իր պատմությամբ« մշակույթով« սպորտով: Քաղաքապետը խոսեց նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների« համագործակցության մասին: Կոնստանտին Սլիշչենկոն իր հերթին ողջունեց ներկաներին« շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Կոն ստանտին Սլիշչենկոն այնուհետ ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը« խոսեց հայկական համայնքի մասին: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ռուսաստանում հայերի միության մեդալով« որը քաղաքապետին փոխանցեց Ռուսաստանում հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը« մեդալի արժանացավ նաև Պետրոպալլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոն:

«150 հազար բնակիչ ունեցող Գյումրիի կապը ՌԴ -ի հետ ոչ միայն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ է կապված, այլ նաև այն պատմական կառույցների, որոնք կառուցվել են քաղաքում դեռ Նիկոլայ  I-ին ցարի օրոք, իսկ դրանք շատ են՝ ամրոցներ, եկեղեցիներ, իսկ  «Պատվո բլուր» հուշահամալիրում ամփոփված են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ« կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան»,- նշեց քաղաքապետը:

Չնայած երկար ճանապարհին, Գյումրի այցելած պատվիրակության ղեկավարը փաստեց, որ անչափ ուրախ է   հաճելի առաքելությամբ Գյումրիում գտնվել: «Ճիշտ է, մեր քաղաքը հին է, բայց ոչ այնքան, որքան Գյումրին: Ի համեմատություն մենք երիտասարդ քաղաք կարող ենք համարվել, բայց 180 հազար բնակչություն ունեցող քաղաքը ռազմական փառքի քաղաք է»,-նշեց քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոն՝ հույս հայտնելով, որ 2 քաղաքապետերի միջև ստորագրված փոխըմբռնման համաձայնագիրը  քաղաքների միջև հետագա համագործակցության գերազանց հիմք է հանդիսանալու:

«Այս համաձայնագրի ստորագրման համար մեծ ներդրում ունի ՌԴ հայերի միությունը և Պետրոպավլովսկ Կամչատկայի հայ համայնքը, որը ամենամեծ համայքներից մեկն է՝ ամենահզոր ու աշխատող համայնքը, երբ պետք է ուս-ուսի հայ համայնքը քաղաքի ղեկավարության կողքին է, իսկ անհրաժեշտության դեպքում էլ՝ քաղաքի ղեկավարությունն է ձեռք մեկնում հայ համայնքին: Կարծում եմ, եթե համագործակցենք, մեր բնակչությունը կավելանա, քանի որ հայերն ու ռուսները միշտ  բարեկամներ եղել են ու այդպիսիք կմնան»,-նշեց  Կոնստանտին Սլիշենկոն՝ փաստելով, որ Գյումրին շատ ինքնատիպ քաղաք է՝ քաղաք, որը երբեք այլ քաղաքների հետ չես խառնի:

«Գյումրին հենց այդպիսին է ունի իր պատմական դեմքը և հույսով եմ, որ արդեն շատ շուտով մենք կկնքենք համագործակցության պայմանագիր 2 քաղաքների միջև»,- հավելեց Կոնստանտին Սլիշչենկոն՝ ճանաչողական այցով  Պետրոպավլովսկ Կամչատկա հրավիրելով արդեն Գյումրու պատվիրակությանը՝ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education