Հղի Դրյու Բերիմորը չի մտածում իր կազմվածքի մասին (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդյան գեղեցկուհի Դրյու Բերիմորը հղիության ընթացքում հրաժարվել է դիետայից՝ հայտնում է viva.ua-ն:
Կինոաստղը, որը շուտով երկրորդ անգամ կմայրանա, խոստովանել է, որ հղիության ընթացքում իրեն չի սահմանափակում կալորիական ուտեստների հարցում և չի հետևում կազմվածքին: Դրյուն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ ինքը չինական ռեստորանում է. դերասանուհին բոլորովին չի վախենում գիրանալ և փորձում է չինական համեղ ուտեստներ:
Կինոաստղի խոսքով՝ հղի ժամանակ կինը պետք է թուլանա և վայելի համեղ սնունդն ու հաճելի հույզերը, իսկ կազմվածքի մասին կմտածի ծննդաբերությունից հետո: Դրյուն խոստովանում է, որ բարեկազմությունը հետ բերելը հեշտ չի լինի, սակայն հիմա չի մտածում այդ մասին և հույս ունի, որ առողջ ապրելակերպն ու ճիշտ ընտրված դիետան իրեն կօգնեն կարճ ժամանակում հետ բերել լավ կազմվածքը:

