Ուկրաինան կարող է զրկվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությունից՝ արմատականների պատճառով. Ավակով
International newsՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն արմատականներին ապուշ է անվանել և կոչ է արել նրանց դադարեցնել երկրի պատկերը փչացնելը: Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստառադիոալիքը՝ հղում անելով նախարարի ֆեյսբուքյան էջի գրառումը:
«Եվս մի քանի ծեծի ենթարկված դեմք, և Եվրոպան շուտով երես կթեքի մեր հաղթական հեղափոխությունից, ինչպես նաև Ամերիկան: Արմատականնե՛ր, ձեզ մի՛ դրսևորեք մեկուսացված ապուշների պես: Մի՛ հետևեք մարդկանց՝ ամբոխի իրավունքով շարժվելու բնազդային և հրահրված ցանկությանը»,- գրել է Ավակովը:
Նա առաջարկել է արմատականներին ցուցաբերել «արժանապատվության հեղափոխության բարձր ոգի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայի «Աջ սեկտորի» անդամները ծեծի են ենթարկել նախկին Ռեգիոնների կուսակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը սկսել է միջադեպի հետաքննությունը: «Ժողովրդական Լյուստրացիայի» կողմնակիցների կողմից պաշտոնյաների շարքերի մաքրման գործով, մի քանի մարդ արդեն տուժել է: