Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն աշխարհում երկրորդն է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում

Society

 ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին Հայաստանում տվել են իրենց պտուղները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացում. տոնելով երկրի հաղթանակը» խորագրով միջոցառմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ԱՀԿ-ի վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նա փաստեց, որ Հայաստանում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ: Նա նաև նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավա ստագիր ստանալը ինքնանպատակ չէ: «Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար», - ասաց նախարարը: 

Իր ելույթի վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Գլոբալ հիմնադրամին ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացմանը ցուցաբերվող անգնահատելի աջակցության և բեղմնավոր համագործակցության համար: 

«Այսօր մենք միասին փոխում ենք համաճարակի զարգացման հետագիծը և որպեսզի այն չվերադառնա ու դուրս չգա հսկողությունից, պետք է փոխել այն մեկընդմիշտ», - եզրափակեց նախարարը: 

Այսպիսով, Կուբայից հետո Հայաստանը Բելառուսի և Թայլանդի հետ միասին աշխարհում երկրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում Բելառուսի հետ առաջին երկիրն է, որն արժանացավ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների նման բարձր գնահատականի և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան նաև ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիդը, ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Փունամ Քեթրապալ Սինկխը: 

Իր ելույթում Ռեն Մինխոյն ասաց, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացումը հանրային առողջապահության զգալի նվաճումներից է, և այսօր «մենք տոնում ենք Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Թայլանդի հաջողություններն այս ոլորտում»: Միշել Սիդիբեն շնորհակալություն հայտնեց երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երազանքն իրողություն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ հնարավոր է ունենալ ՄԻԱՎ-ից զերծ հասարակություն: Ջասթին Ֆորսիդը ևս շնորհավորեց երկրներին՝ նշելով, որ թեև Հայաստանը ՄԻԱՎ-ի ցածր տարավածություն ունեցող երկիր է, բայց շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, անտենատալ խնամքի ու ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտներում բարձր մակարդակի հանձնառության` հասել է հաջողության, և վերջին 8 տարիների ընթացքում երկրում չի գրանցվել ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք: «Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել մինչ 2030թ. համաճարակը կասեցնելու համար, և այս 4 երկրների հաջողությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- ասաց Ջասթին Ֆորսիդը: 

Այնուհետև երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը, հանձնվեցին համապատասխան հավաստագրեր, ինչին հաջորդեցին հավաստագրեր ստացած երկրների ներկայացուցիչների ելույթները: 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education