Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով
International newsԱռնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին: Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, պատահարի հետեւանքով տուժել է առնվազն 40 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Ութար Փրադեշի նահանագում՝ Գորակհպուր քաղաքից ոչ հեռու: Բախման հետեւանքով գնացքներից մեկի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից եւ շրջվել: Պատահածի պատճառը հայտնի չէ, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հայտարարել է Հնդկաստանի երկաթուղու վարչության ղեկավարը, զոհերի թիվը կարող է աճել: Պատահարի վայրում կատարվում են փրկարարական աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: