Աստղային make up. Սոֆի Մխեյան (լուսանկար եւ տեսանյութ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
NEWS.am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է հայ եւ արտասահմանյան հայտնիների հագուստին եւ ոճին` ներկայացնելով նրանց յուրաքանչյուրի անհատական ոճն ու կերպարները:
Ժամանակն է սկսելու նոր խորագիր` աստղային դիմահարդարում կամ make up, որտեղ, ինչպես թելադրում է անվանումը, կներկայացնենք հայտնիների դիմահարդարման օրինակները:
Մեր խորագրի առաջին հերոսուհին հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկն է` Սոֆի Մխեյանը:

Սոֆին այն երգչուհիներից է, որին հիմնականում տեսնում ենք թույլ դիմահարդարմամբ կամ առհասարակ առանց դիմահարդարմամբ: Նրան առատ make up-ով կարելի է տեսնել հիմնականում տեսահոլովակներում, միջոցառումներին եւ մրցանակաբաշխությունների ժամանակ:
Երգչուհու դիմագծերին, հատկապես, գեղեցիկ է նայվում smokey eyes դիմահարդարումը, որի միջոցով էլ ավելի են ընդգծվում նրա գեղեցիկ աչքերը:

Հատկանշական է, որ «Ուզում եմ խոսել» տեսահոլովակում Սոֆին, գրեթե, չի կրում դիմահարդարում:
Երգչուհու դիմահարդարման մի քանի օրինակները ներկայացնենք լուսանկարների տեսքով:




