Բնական աղետի հետևանքով տուժել են զինծառայողներ. ավելի վաղ հայտնվում էր նաև երկու զոհի մասին
SocietyԲնական աղետի` հունիսի 8-ի ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է ևս մի քանի զինծառայող. ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհվածների մասին:
Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կան նաև մի քանի տուժածներ, բայց մանրամասներ չեմ հայտնի: Եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա:
Բնական աղետի` հունիսի 8-ի ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: