Հայաստանում դոլարի միջին փոխարժեքը 478.82 դրամ է, եվրոն` 544.47
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 8-ին կազմել 478.82 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ փոփոխության չի ենթարկվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.47 դրամ՝ աճելով 0.24 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 696.20 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 1.73 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 8-ին կազմել է 7.43 դրամ, աճը 0.07 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 251.08 դրամ, ոսկի՝ 19,104.47 դրամ, պլատին՝ 15,178.9 դրամ։