ՀՀ սփյուռքի նախարարությունը հեռակոնֆերանս է անցկացրել Պյատիգորսկի հայկական կազմակերպությունների հետ
SocietyՍփյուռքի նախարարը կարևորեց հատկապես երիտասարդության շրջանում հայոց լեզուն, հայկական մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:
Գերատեսչության ղեկավարը նաև հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրեին՝ այն համարելով Հայրենիքը Սփյուռքի հետ կապող կարևոր նախապայման:
Պյատիգորսկից հեռակոնֆերանսի երևանյան մասնակիցներին ողջունեց Սերգեյ Բողդասարովը: Նա ներկայացրեց համայնքի գործունեությունը՝ նշելով. «Այսօր ինքնավարությունն ունի մոտ 400 անդամ, գործում է Ս.Սարգիս հայկական եկեղեցին, որին կից 2006թ. գործում է երկօրյա հայկական դպրոց: Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, գրականություն»:
Սերգեյ Բողդասարովը նաև հավելեց, որ Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում գործում է Հայոց լեզվի և մշակույթի կենտրոն, որն ունի 94 անդամ: Կենտրոնն ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, գործում է համայնքի կայքէջը:
Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ևս սովորում են հայերեն, պարում են հայկական պարեր և ծանոթանում են հայկական մշակույթին:
Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ներկայացրեց նախարարության 2016թ ծրագրերը՝ ակնկալելով համայնքի առավել ակտիվ մասնակցությունը:
Քննարկվեցին Պյատիգորսկի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք կապերի զարգացմանը ուղղված հարցեր:
Այնուհետև նախարարի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին: Կարևորվեց հատկապես Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձի մասին հարցադրումը, որին ի պատասխան նախարարի տեղակալը նշեց. §Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը շրջադարձային էր, որին մենք հասել ենք մեծ ջանքերով: Սա տարիների ընթացքում ձեռք բերված հաղթանակ է, և այդպես է ընկալում ամբողջ հայությունը և° Հայրենիքում և° Սփյուռքում: Սա ուղերձ է ոչ միայն Թուրքիայի իշխանություննե րին, այլ նաև ամբողջ աշխարհին, որ չպետք է վախենալ պատմության հետ առերեսվելուց, ինչպիսի օրինակ ցույց տվեց քաղաքակրթված Գերմանիան¦:
Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում, մտքերի փոխանակում»: