Ես մեղավոր չեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել. Գրիգոր Կոկչյանն արձագանքում է քննադատություններին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր՝ «Իմ սիրտը լիքն ա» երգը շարունակում է թեժ քննադատությունների կիզակետում մնալ, այս անգամ թիրախը երգի խոսքերն են, որի հեղինակն է Գրիգոր Կոկչյանը: Թեմայի շրջանակներում Life.panorama.am-ը կապ հաստատեց Գրիգորի հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ տվյալ երգի, ապա նաեւ այսօրվա հայկական երգարվեստի նկատմամաբ քննադատություններին:
«Կարծում եմ Հռիփսիմեի հետ մեր համագործակցությունը ստացված է եւ երգը վատը չէ: Հազիվ թե որեւէ մեկը փաստարկ կարողանա բերել՝ բացատրելով, թե խոսքերի ո՞ր հատվածն է անգրագետ: Անկեղծ ասած՝ քննադատություններին ու մեկնաբանություններին չեմ հասցրել շատ հետեւել, միայն ականջիս են հասել երգի մի հատվածի հետ կապված անճշտությունները. Շատերը երգի՝ «Իմ շորի վրա իր օծանելիքն ա» խոսքերը սխալ են հասկացել՝ ընկալելով «Իմ շորի վրայի օծանելիքն ա», սակայն, կարծում եմ, ես մեղավոր չեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել, փոխարենը կարող են ավելի ուշադիր լսել, այլապես նման մեկնաբանությունները սիրողական են ու բամբասանքի բնույթ են կրում: Թող որեւէ մեկը գա ինձ ցույց տա մի անգրագետ խոսք ու ես անձամբ ներողություն կխնդրեմ»,- նշեց Գրիգոր Կոկչյանը:
Շարունակությունը` այստեղ: