Հայտնի գործարարի սպանության գործով կալանավորվածը նախկինում վրաերթի է ենթարկել ու սպանել 2 աղջիկների. նա աշխատում է Արդարադատության նախարարությունում
SocietyԻնչպես արդեն հայտնել ենք, հունիսի 4-ին գործարար Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով արդեն կա մեկ կալանավորված՝ 1990 թ. ծված Խաչիկ Կոսյանը: Նա հանցագործությունը կատարելու ժամանակ եղել է Opel մակնիշի 34 TQ 280 համարանիշի ավտոմեքենայով: Ըստ տեղեկությունների՝ նա Երևան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ է և աշխատում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների հարկադիր կատարող: Վերջինս անունը հայտնի 1 մեկ այլ հանցանքից: 2010 թվականին Խաչիկ Կոսյանը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցի վրա վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների և նրանց անօգնական թողնելով՝ դիմել փախուստի: Վրաերթից ենթարկված աղջիկները՝ Վիկտորյա և Ալբինա Մակինյանները զարմուհիներ էին, երկուսն էլ՝ 18 տարեկան, եկել էին Գյումրիից էին եւ, ըստ տեղեկությունների՝ սովորում էին Բժշկական համալսարանում: Հիշեցնենք, որ գործարարի սպանության գործով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը: