«Հացը լեռներում» փառատոնի ընթացքում կներկայացվեն հայկական տոնածիսական ուտեստներ
Culture«Երևանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ տարին: Միջոցառման շրջանակում կան խոշոր փառատոններ, որոնցից առաջինը կրում է «Համով-հոտով Երևան» խորագիրը՝ հիմնված «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի վրա: Այն մեկնարկում է հունիսի 11-ին՝ ժամը ժամը 17:00-ին Թումանյանի այգու սկզբնամասում: Այլցելուները հնարավորություն կունենան շրջել 22 տաղավարներով, ծանոթանալ ուտեստներին, շփվել խոհարարների հետ և մասնակցել վարպետաց դասերին:
«Մեր նպատակն է մեկ հարթակում հավաքել խոհարարական հմտությոններին տիրապետող առաջատար մասնագետներին և հայկական ազգային հարուստ խոհանոցն ու ավանդույթները ներկայացնել թե համաքաղաքաիցիներին, թե հյուրերին» ,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նշեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Տոնածիսական ուտեստների փառատոնին մասնակցում են Երևանի առաջատար ռեստորանները, խոհարարական հաստատությունները և քոլեջները: Բացի այդ՝ այս տարի մասնակցության տեսանկյունից աճ է գ րանցվել:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ փառատոնի նպատակն է ոչ միայն լուծել հայկական ազգային խոհանոցի զարգացման և լուսաբանման հարցը, այլև Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:
«Տոնածիսական ուտեստները մեր խոհանոցի հիմքն են, դրանք այն ուտեստներն են, որ մատուցվում են անկախ տոն օր լինելուց»,- մանրամասնեց Մամուլյանը: Նրա խոսքով՝ ուսումնական կենտրոնների ներգրավվածությունը կազմում է ծրագրային դրույթների մասը. այդպիսով՝ սկսնակ խոհարարները կծանոթանան հայկական խոհանոցի ակունքներին: Մամուլյանի համոզմամբ՝ տոնածիսական կերակուրների համակարգը հպարտանալու առիթ է տալիս, քանի որ դրանք գաղափարներ ու խորհուրդ ունեն: «Կա մոտ 80 նման կերակուր, բայց թիվն օրեցօր ավելանում է. մենք զբաղվում ենք ճաշատեսակների բաղադր ատոմսերի հավաքչությամբ»,- եզրափակեց նա: