Մեծ Բրիտանիայում 25 տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել աշխարհի ամենածեր շունը
LifestyleԲրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում 25 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Յենթլ մականվամբ շունը, որը համարվում էր աշխարհի ամենածեր շունը:
Մարդու տարիքով հաշվարկի դեպքում նա կլիներ 168 տարեկան: Յենթլն ապրում էր Քորնոուլի կոմսությունում, ընտանեկան զույգի տանը, որոնք 1991 թվականին նրան գնել են 15 ֆունտ ստերլինգով: Շան տերն այն ժամանակ սպառնացել էր, որ կսպանի նրան, եթե ոչ ոք չվերցնի նրան:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհում ամենաերկար ապրած շունը Ավստրալիայում ապրած Բլյուի մականվամբ շունն է, որը կյանքին հրաժեշտ է տվել 1939 թվականի նոյեմբերին՝ 29 տարեկան և 5 ամսականում:


