Հիտլերի գուլպաներն ու փողկապներն աճուրդի կդրվեն
LifestyleԱդոլֆ Հիտլերի գուլպաներն ու փողկապները Մյունխենում Hermann Historica աճուրդի տան կողմից աճուրդի կհանվեն: Աճուրդի կներկայացվեն նաև ռեյխստագի նախագահ Գերման Գյորինգի վարտիքներն ու կաշվե կոշիկները, Հիտլերի կնոջ՝ Եվա Բրաունի զգեստն ու պարանի կտոր, որով Նյուրբերգյան գործընթացից հետո կախել են լրագրող Յուլիուս Շտրայխերին։ Բոլոր իրերը ամերիկացի Ջոն Լատիմերի նախկին ունեցվածքն են։ Նա տարիներով հավաքել է նման ցուցանմուշներ՝ ընդհուպ մինչև 2007 թվականի մայիսին իր մահը։




