Գեղեցիկ հարդարված կատուն դարձել է Instagram-ի աստղ (ֆոտոշարք)
LifestyleԴիզայներական զգեստը, զարդերը և թարթիչները դարձնում են կենդանուն չափազանց գեղեցիկ։
Ռումինիայից Պիտզուշ մականունով կատուն Instagram-ի աստղ է դարձել և հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
Լուսանկարներում կենդանին ներկայացվում է դիզայներական զգեստներով, գեղեցիկ զարդերով, ինչպես նաև լուսանկարներից շատերում դիմահարդարման փոխարեն կատվի աչքերին դրված են արհեստական թարթիչներ, որոնք ավելացված են համակարգչային ծրագիրների օգնությամբ։
Գլամուրային կատվի տերը 35-ամյա ատամնաբույժ Ռոքսանա Դուլաման է։ Նախկինում կենդանին խնդիրներ է ունեցել ատամնաշարի հետ կապված, ինչի համար էլ վերջինիս վիրահատել էին։
Լուսանկարների հեղինակը այդ լուսանկարներով փորձում է սահմանել սերը սեփական մարմնի և գեղեցկության հանդեպ։ «Նորաձևության ոլորտի կանայք այդքան էլ լավ օրինակ չեն ընդօրինակման համար, քանի որ երիտասարդ աղջիկները հետևելով նրանց դժգոհում են իրենց մարմնից և մշտապես այն թերի են համարում։ Եվ այս լուսանկարներով ես ցանկում էի «ծաղրել» նման ապրելաոճը»,- ասել է լուսանկարների հեղինակը։









