Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկային օրենսգրքի հիմքում դրվել է համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովման սկզբունքը

Հայաստանի Ազգային ժողովը սկսել է քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ օրենսգրքի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2014թ. տարեվերջին, որոնք անցել են աշխատանքային խմբի բավականին լայն ընդգրկվածությամբ: «Մշակման աշխատանքներին բացի հարկային մարմիններից և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից ներգրավված են եղել հասարակական կազմակերպությունների, մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի փորձագետներ: Նախագծի մշակման ընթացքում առավելագույնս կենտրոնացրել ենք բոլորի ջանքերը, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել այս աշխատանքները: Աշխատանքային խմբի մոտեցումը եղել է այն, որ մենք կարողանանք գույքագրել տասնամյակների ընթացքում մեր հարկային համակարգում առաջացած խնդիրները և ունենանք կարգավորումների մի շրջանակ, որը լիազոր մարմնին ձեռնպահ կպահի հայեցողական մոտեցումներ ունենալուց: Մեր հիմնական նպատակը եղել է հարկային բոլոր հարաբերությունները կարգավորել մեկ միասնական օրենքով: Թերևս դա է պատճառներից մեկը, որ մենք գործ ունենք լայնածավալ մի փաստաթղթի հետ, որը բաղկացած է 4 հիմնական մասերից»,- նշեց Միրումյանը:

Անդրադառնալով նախագծի բովանդակային մասին՝ Միրումյանն ասաց, որ նախագծով անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է եկամտային հարկի չափը: «Խոսքն ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի մասին է: 24.4 և 26 տոկոս դրույքաչափերը նվազեցվում են և սահմանվում է միասնական դրույքաչափ շահութահարկի հետ միասին՝ 20 տոկոս: Շահութահարկով նախատեսվում է նաև մի շարք ազատականացումներ: Մասնավորապես, կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ծապսերի ավելացման հետ՝ առաջարկվում է ազատականացնել մի շարք նորմավորվող ծախսեր, որոնց համար նորմեր են սահմանվ ած: Խոսքը գնում կադրերի պատրաստման, վերապատրաստման, գովազդի շուկայում մարքետինգի հարցերի մասին է, որոնց նպատակն է բարձր կրթական մակարդակ ունեցող աշխատակիցներ ունենալն է»,- ասաց:

Միրումյանն ընդգծեց, որ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարևորվում է պետական եկամուտների մեծությունը՝ ներկայացնելով, թե ինչ ազդեցություն է ունենալու հարկային օրենսգիրքը պետական եկամուտների ապահովման տեսանկյունից:«Հարկային օրենսգրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որպեսզի միջինժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում ամրապնդվի հարկաբյուջետային քաղաքականությունը, հնարավորինս կրճատվի դեֆիցիտի մեծությունը լրացուցիչ եկամուտների ապահովման հաշվին, ինչպես նաև պետությունը հնարավորություն ունենա ավելի լայն և հանրօգուտ ծրագրեր իրականացնել  կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և այլ կարևոր բնագավառներում»,- պարզաբանեց Միրումյանը:

Հարկային օրենսգրքի նախագծով կատարելագործվում են անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների առաջադրման մեթոդները, առաջարկվում է կարգավորել նաև տրանսֆերային գնագոյացման հետ կապված հարցերը:«Պատասխանատվության մասով մենք առաջարկում ենք թեթևացում բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ չկա հարկի գումարի թաքցնելու կամ պակաս ցույց տալու միտում: Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ հարկվող օբհյեկտը որևէ հաշվետու ժամանակահատվածի փոխարեն ցույց է տվել ավելի վաղ, առաջարկվում է չկիրառել հարկային օրենսգրքով նախատեսված պատաս խանատվությունը, իսկ բոլոր դեպքերում, երբ հարկվող օբյեկտը ցույց է տվել ավելի ուշ, բայց, այնուամենայնիվ, ցույց է տվել, այս դեպքում չկիրառել 50 տոկոսի չափ պատասխանատվություն, այլ կիսել այդ թիվը և կիրառել 25 տոկոսի չափով պատասխանատվություն»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ շատ կարևոր սկզբունք է համարվում հարկային համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովումը: «Սա կարևոր սկզբունքներից մեկն է, որ դրված է եղել հարկային օրենսգրքի հիմքում: Հարկային համակարգի ձևավորման և զարգացման ուղին անցել է շուրջ 2.5 տասնամյակ և այդ ընթացքում հարյուրավոր փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրության մեջ: Անվիճելի է, որ սա բացասական ազդեցություն է թողնում տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, քանի որ առկա տնտեսական մարտահրավերները ցույց են տալիս, որ առկա է նոր իրողու թյուն, որին մենք պետք է մոտենանք նոր ռազմավարությամբ՝ ապահովելով կայունություն և կանխատեսելիություն»,- եզրափակեց Միրումյանը:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun