Դոլարն ու ռուբլին արժևորվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 9-ին կազմել 478.87 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.95 դրամ՝ նվազելով 0.52 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 692.73 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.47 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 9-ին կազմել է 7.47 դրամ, աճը 0.04 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 257.88 դրամ, ոսկի՝ 19,445.18 դրամ, պլատին՝ 15,642.36 դրամ։