Հայկական գինիները ներկայացվել են Լիտվայի «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսում
CultureԼիտվայի LITEXPO կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։ «Գինու օր 2016» (“Vyno dienos 2016) խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրողներ, ներմուծողներ, գինու համար նախատեսված պարագաներ առաջարկող ընկերություններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 արտադրանք ներառող տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող Gadara ընկերության ղեկավար Գառնիկ Ղազարյանը։