Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը պատմել է երգչուհու եւ նրա օգնականուհու սիրային կապի մասին
Lifestylestyle.news.am-ը գրում է:
Դեռ կենդանության օրոք Ուիթնի Հյուսթոնին կասկածում էին նրա օգնականուհու՝ Ռոբին Քրոուֆորդի հետ սիրային կապ ունենալու մեջ ու հիմա Հյուսթոնի նախկին ամուսինը՝ Բոբի Բրաունը, հաստատում է այդ տեղեկությունը: Նա իր նոր հարցազրույցում հաստատում է, որ Ուիթնի Հյուսթոնի ու նրա ընկերուհի Ռոբին Քրոուֆորդի հարաբերությունները ավելին էին, քան զուտ ընկերությունը:
Ընդ որում, Ուիթնիի մայրը կտրականապես դեմ էր այդ հարաբերություններին ու պահանջում էր, որ նրանք անհապաղ բաժանվեն:

Բրաունը համարում է, որ նման հոգեբանական ճնշումը զգալի դեր է կատարել նաեւ երգչուհու մահվան հարցում:
«Ես գիտեմ այդ մասին: Մենք 14 տարի ամուսնացած ենք եղել, մենք շատ էինք զրուցում մեզ համար անձնական բաների մասին»,- պատմել է Բոբի Բրաունը:
Նրա նախկին կինը Քրոուֆորդի հետ ծանոթացել էր Նյու Ջերսիում երբ դեռ դեռահաս էր, երբ երկուսն էլ աշխատում էին համայնքային կենտրոնում: Դրանից հետո է Ռոբինը դարձել երգչուհու օգնականուհին ու նրա կրեատիվ տնօրենը: Կանայք շատ էին ճամփորդում միասին, ինչը, բնականաբար, կասկածների առիթ էր տալիս: