Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին գազի բալոն է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 9-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է գազի բալոն (20 կգ):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 14.49-ին: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:
Ժամը 14.50-ից մինչև ժամը 15.30-ը հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: