Օրվա բաղադրատոմս. Սխտորով ու կանաչիներով համեմված հաց
LifestyleԲաղադրամասեր՝
350 գրամ ալյուր
220 մլ ջուր
1.5 թեյի գդալ դրոժ
1 ճ. գ. շաքարավազ
1 թեյի գդալ աղ
3 թեյի գդալ բուսայուղ
Մաղադանոս
Սամիթ
Համեմ
3 պճեղ սխտոր
4 ճ. գ. զեյթունի ձեթ
Պատրաստման եղանակ՝
Միախառնել ջուրը, դրոժը, ալյուրը, աղը, շաքարավազը, բուսայուղը, թխել կամ հաց թխելու համար նախատեսված սարքում կամ դնել ջեռոց։
Այդ ընթացքում զբաղվել միջուկով։

Կանաչիները, զեյթունի ձեթը, սխտորը լցնել բլենդերի մեջ։ Հարել։
Խմորը գրտնակել, քսել կանաչիների միջուկը, փաթաթել։

Ռուլետը մեջտեղից երկարությամբ կիսել, հյուսել։
Երկու ռուլետներն առանձին դնել ջեռոց, թխել 180 աստիճանով։

