Հայաստանը լիարժեք կատարում է Վիեննայի փստաթղթով ստանձնած պարտականությունները
SocietyՎիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գնահատման այցի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները: Այցի ավարտին տեսչական խումբը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին թափանցիկության և հյուրընկալ վերաբերունքի համար: