Դեմքի ավելորդ մազածածկույթ ունեցող ամերիկուհին որոշել է հրաժարվել ածելիներից և մորուք աճեցնել (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող կինը, ում դեմքին ավելորդ մազածածկույթ է հայտնվել, հայտարարել է, որ հրաժարվել է բոլոր տեսակի ածելիներից և ամբողջական մորուք է աճեցրել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 39-ամյա Ռոուզ Գեյլը խոստովանել է, որ այժմ իրեն ավելի սեքսուալ և կանացի է զգում, քան երբևէ:
Ամերիկուհին առաջին անգամ ավելորդ մազերի աճը նկատել է 13 տարեկանում և անմիջապես սկսել սափրվել: Շուտով պատանի Ռոուզը հասկացել է, որ ստիպված է սափրվել ամեն օր, որպեսզի թաքցնի դեմքին աճող մազածածկույթը: Ամենօրյա այդ գործընթացը նա կրկնել է ավելի քան 20 տարի:
Սակայն տարիներ շարունակ սափրվելուց և թանկարժեք լազերային մազահեռացման դիմելուց հետո Ռոուզն այժմ որոշել է ընդունել իր «բեղերն» ինչպես, որ կա, և իրեն շատ երջանիկ է զգում:






