Ջամալան պայմանագիր է ստորագրել Universal –ի հետ ու պատրաստվում է համաշխարհային շրջագայության
Lifestyle«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթող ուկրաինացի երգչուհի Ջամալան պատմել է, որ աշխարհի ամենամեծ ձայնագրման ստուդիան՝ Universal Music Group –ը, կթողարկի նրա ալբոմը Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
Հեղինակավոր երաժշտական մրցույթում հաղթանակը, ճիշտ է, երգչուհուն դրամական մրցանակ չբերեց, բայց փոխարենը նրան աշխարհահռչակ դարձրեց, որն էլ իր հերթին արդեն սկսել է տալ իր առաջին պտուղները:
32-ամյա երգչուհին elle.ua -ին տված հարցազրույցում պատմել է, որ Universal Music Group–ը թողարկելու է իր ալբոմը ԱՄՆ-ում ու Եվրոպայում:
«Աշխարհի ամենամեծ ձայնագրման ապրանքանիշը՝ Universal Music Group-ը, մի քանի օրից թողարկելու է իմ ալբոմը Եվրոպայում, իսկ մեկ ամսից՝ ԱՄՆ-ում: Ընկերության պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան գրասենյակը հետաքրքրվել է ուկրաինացի կատարողով: Այս մասին երազում է յուրաքանչյուր երաժիշտ»,- ասել է երգչուհին:
Ձայնասկավառակի թողարկմանը պետք է հաջորդի համերգային շրջագայություն: