Երևանում այս տարի կվերանորոգվի 683 շենքերի հարթ տանիք
SocietyՄայրաքաղաք Երևանում շարունակվում են տարեկան ծրագրով նախատեսված բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայիսի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 11581 քմ հարթ և 8265 քմ թեք տանիք: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրով: